Երևան, 09.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իշխանությունը խուսափում է պատասխաններից. ո՞վ է վերահսկելու ադրբեջանական տարանցումը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Որքան ժամանակ է անցնում Վաշինգտոնում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից, այդքան ավելի ակնհայտ է դառնում, որ իշխանությունները չեն պատրաստվում հստակ և շիտակ պատասխաններ տալ այն հարցերին, թե ինչպե՞ս և ո՞ւմ կողմից են իրականացվելու Ադրբեջանից եկող մեքենաների զննությունն ու վերահսկումը, արդյո՞ք ադրբեջանցիները կանցնեն անձնագրային և մաքսային հսկողություն, ու արդյոք այդ հատվածում կլինեն հայ սահմանապահներ և այլ հայաստանյան ուժային կառույցներ։ Սա էլ հասկանալի է՝ այս հարցերին կոնկրետ պատասխանները միանգամից կբացահայտեն, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որի անցկացմանը Հայաստանի տարածքով հասել է Ադրբեջանը, նախատեսվում է դարձնել արտատարածքային գոտի՝ խախտելով Հայաստանի ինքնիշխանությունը։

Հայաստանի իշխանամետ լրատվամիջոցները փորձեցին հանրության ուշադրությունը շեղել այլ իրադարձությունների վրա, օրինակ՝ Ալյասկայում տեղի ունեցած հանդիպմանը։ Իսկ Փաշինյանը, որը սովոր է հայ քաղաքացիներին վերաբերվել որպես պասիվ զանգվածի, գրեց բավական ուշագրավ գրառում այն մասին, որ վերջին երկու ամսում Հայաստանում տեղի են ունեցել երեք բազմահազարանոց համերգներ, և դա «իրական մարդկանց կյանքի հրճվանքն» է։ Այսինքն, սիրելի հայ քաղաքացիներ, պարեք Լոպեսի երգերի տակ և դադարեք ինձ հարցեր տալ այն փաստաթղթի մասին, որը ես անխոհեմաբար ստորագրել եմ Վաշինգտոնում։ Իշխանությունը, ինչպես միշտ, հույս ունի, որ հայ հասարակության վրդովմունքը ինքնաբերաբար կցրվի, և մարդիկ, ինչպես միշտ, կհաշտվեն Հայաստանի իշխանությունների նոր զիջումներին Ադրբեջանին։

Իհարկե, լրագրողները փորձում են իշխանություններին տալ կոնկրետ ճշգրտող հարցեր միջանցքի վերաբերյալ, սակայն որևէ սպառիչ պատասխան չեն ստանում։

Եթե սկզբում Փաշինյանը դեռ փորձում էր ինչ-որ բան պատասխանել (օրինակ՝ բացահայտեց, որ Սյունիք մուտք գործող ադրբեջանցիների վերահսկման համար կօգտագործվեն «ժամանակակից մեթոդներ», այսինքն՝ նրանք պարզապես կմտնեն Հայաստան՝ տրանսպոնդերով ազդանշան տալով), ապա շուտով հասկացավ, որ ավելի լավ է լռել, քանի որ չի կարող տալ որևէ հուսադրող պատասխան։ Այդ պահից սկսած Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները որոշեցին խաղալ «խուլ և համր» մարդու դերը (դե, առնվազն մինչ երեկվա փաշինյանական «ուղերձը», որը սակայն, կարճ ասած, ոչնչի մասին էր, զուտ փիառային ելույթ էր ու չէր տալիս հարցերի հստակ պատասխաններ)։

Օրինակ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը լրագրողի հարցին՝ արդյոք հայ սահմանապահներ ներկա կլինեն Սյունիքով անցնող ճանապարհին, մրմնջաց ինչ-որ անհասկանալի բան, թե խոսքը սկզբունքների մասին է, ամեն ինչ պետք է ենթարկվի չորս սկզբունքների։ Նա հիշեց Փաշինյանի «Խաղ ա ղու թյան խաչ մ ե րուկ» նա խագ ծ ի սկզբունքները, որոնք Բաքուն կոպիտ արտահայտություններով մերժել է, և բոլորովին անհասկանալի է, թե ինչու հանկարծ այդ սկզբունքներին պետք է ենթարկվի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որին համաձայնել է Փաշինյանը Վաշինգտոնում։ Ամեն դեպքում, լրագրողի հարցը հստակ էր՝ հայ սահմանապահների ներկայության մասին, և պատասխանից խուսափելը արդեն իսկ նշանակում է, որ հայ սահմանապահներ չեն լինելու։ Նույն կերպ են պատասխանում Թորոսյանի բոլոր կուսակիցները։ Իսկ ադրբեջանական լրատվամիջոցները խոսում են շատ ավելի հստակ՝ «Ադրբեջանից դեպի Ադրբեջան՝ Մեղրիի տարածքով անցնելիս չպետք է լինեն որևէ մաքսային կամ սահմանային կետեր, և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է բախվեն որևէ հայի հետ»։

Իմիջիայլոց, նույն հարցազրույցում Թորոսյանը կրկնում է «թավշյաների» սիրելի երգը՝ թե հայերը անպայման պետք է առևտուր անեն Ադրբեջանի հետ։ Համաձայն Թորոսյանի՝ ոչ միայն պետք է առևտուր անեն, այլ նույնիսկ պարտավոր են։ Պատգամավորը երազում է, որ «հասարակ ապրանքներից» սկսած, երկրները կհասնեն պետական մակարդակի խոշոր մատակարարումների։ Այդ առևտրի համար, ըստ Թորոսյանի, հայերը պետք է հաղթահարեն ցավոտ հիշողությունները և փակեն անցյալ էջերը։

Միայն թե Ադրբեջանը ոչ մի բան մոռանալ կամ փակել չի պատրաստվում։ Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումը մեծ ոգևորություն առաջացրեց հայտնի «Արևմտյան Ադրբեջանի համայնքում», որն ակտիվորեն աջակցվում է Ալիևի կողմից (նա սիրում է օգտագործել ՀԿ-ները իր շահի համար, օրինակ՝ հիշենք Լաչինի միջանցքում գործող «էկոակտիվիստներին»)։ Այս կազմակերպության նպատակն է, ինչպես իրենք են ասում, «վերադառնալ» Հայաստանի տարածք՝ 300000, եթե ոչ ավելի, ադրբեջանցիներով։

Զավեշտալի է, որ վերջերս Հայաստանի իշխանական քարոզչամիջոցները տարածեցին կեղծ տեղեկություն, թե իբր հռչակագրի ստորագրումից հետո «ազնիվ և բարոյական» Ալիևը փակել է Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջանի» հետ կապված բոլոր կազմակերպությունները և հանդիմանել է դրանց ղեկավարությանը՝ հայերի զգացմունքները վիրավորելու համար։ Ցավոք, դա պարզապես կեղծիք էր։ Ընդհակառակը, նման կազմակերպություններն այժմ ակտիվացել են, ավելի բարձր են հնչում «հին ադրբեջանական քաղաք Իրևանի» մասին խոսակցությունները, և, կարծես, «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ծրագրերի իրականացումը լինելու է հաջորդը, ինչը Բաքուն կստանա Փաշինյանից։

Միջանցքի ստեղծման հետևանքները և այն վնասը, որ այն կհասցնի ՀՀ ինքնիշխանությանը, հայ հասարակությունը դեռ պետք է գիտակցի։ Օրինակ՝ եթե Հայաստանը վերածվի երկրի, որի տարածքում գտնվում է մեծ երկարությամբ արտատարածքային, այն էլ՝ տարանցիկ գոտի, ապա դա կիջեցնի Հայաստանի հեղինակությունը որպես դաշնակից։ Իրոք, ո՞ր լուրջ դաշինքները կընդունեն մի երկիր, որը վերածվել է իսկական անցակետի։ Եվրաինտեգրում երազողներին առաջարկում ենք այս հարցով մտորել…

Ի՞նչ կարող է անել հայ հասարակությունը ստեղծված իրավիճակում։ Չթողնել, որ իշխանությունները մոլորեցնեն իրենց և շեղեն ուշադրությունը Հայաստանի համար երկրորդական իրադարձությունների վրա։ Եվ պահանջել, որ իշխանությունը համերգների մասին հաշվետվությունների փոխարեն պատասխան տա, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հստակ հարցերին, ինչի հստակ պատասխանը, կրկնենք, չտրվեց նաև Նիկոլ Փաշինյանի երեկվա երկարաշունչ «ուղերձում»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նվիրվում է ընտրակեղծարար Նիկոլին ու Վահագին. Էդմոն ՄարուքյանԻնչպես կփոխվի ոսկու գինը Գազ չի լինելու հունիսի 10-ին մի շարք հասցեներում Գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երբ վերահսկում են ոչ միայն արտադրական կարևոր գործոնները, այլ նաև սարդերի քանակը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 հունիսի). Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Եպիսկոպոսաց ժողով. «Փաստ»ՀՃԿ ղեկավար, ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանի հայտարարությունը «Շատ փայլուն ելույթ ունեցավ և պայծառ ապագա ունի, համոզված եմ». Նարեկ Հախնազարյանը՝ «Դասական Եվրատեսիլ 2026» -ի հաղթող մասնակցի մասին Մի թիվ, որը շատերը չնկատեցինՊայմանագրային ճամպրուկը բացվել է, բայց գնորդը գաղտնի է. «Փաստ»Պարոնյան թատրոնում կայացավ Նարինե Աբգարյանի «Զուլալի» հոգեբանական դրամայի պրեմիերան Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Երևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն ԶՊՄԿ-ում արյունատվության ակցիաները վաղուց դարձել են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր նախաձեռնություններից մեկըԿհանգեցնի համապատասխան սիմետրիկ արձագանքի, այդ թվում՝ քաղաքական հարաբերություններում. «Փաստ»ՑԱԽԱԼ-ը hարվածել է ՀԱՄԱՍ-ի ծովային ոստիկանության գլխավոր շտաբին և Գազայում զենքի երեք խոշոր պահեստների Պերովսկիտի առաջընթաց. Գիտնականները ստեղծել են պերովսկիտային արևային մարտկոց 26.25% արդյունավետությամբ և 24,000 ժամ կյանքի տևողությամբ Ամենակարևոր ամսաթվերը՝ ընտրություններից հետոԵթե ՔՊ-ի 8 պատգամավոր փոխի որոշումը, Փաշինյանը կկորցնի աթոռը. Նարեկ ԿարապետյանԱնհրաժեշտ է ընտրությունների արդյունքները վիճարկել ՍԴ-ում. «Հայաքվե» «Կարենս բարության մարմնացում էր». Կարեն Ավագյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին՝ Մարտակերտի և Մարտունու միջանկյալ հատվածում. «Փաստ»Իսկ ողբերգությունն այն է, որ այդ նախկին-ներկա պայքարը չի ավարտվել և դեռ շարունակվում է. Էդմոն ՄարուքյանԱյսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար Սամվել Կարապետյանի գլխավոր արդյունքը Ընդդիմությունը կհրաժարվի՞ մանդատներից. ընտրություններից հետո նոր պայքար է սկսվումԿարգավորումներ՝ օտարերկրյա քաղաքացու կողմից Հայաստանի քաղաքացի համարվող և ՀՀ տարածքից դուրս բնակվող երեխայի որդեգրման գործընթացում. «Փաստ»Հորմուզի շրջանում ամերիկյան մшրտական ուղղաթիռ է կnրծանվել Նիկոլի համար մեծ պրոբլեմ կլինի, եթե ընդդիմությունը չվերցնի մանդատները, բայց վերցնելու են. Մարուքյան Ֆասթ Բանկն առաջարկում է գյուղատնտեսական վարկ պետական սուբսիդավորման ծրագրով Փորձությունների շեմին․ ինչու են Հայաստանի տնտեսության համար դժվար ամիսներ ուրվագծվում «Եթե իշխանությունը վստահ էր իր հաջողության հարցում, ինչո՞ւ շտապեց 20-25 տոկոս հաշվարկի պարագայում հայտարարել իր հաղթանակի մասին». «Փաստ»Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Փորձում ենք ապօրինի միջամտությունների արձանագրված հատվածների հետեւանքները չեղարկել. Գոհար ՄելոյանՊետությունները թուլանում են այն պահին, երբ ներսում թուլանում է իմաստի զգացումը. «Փաստ»Երբ թվերն սկսում են «քվեարկել» ընտրողի փոխարեն. «Փաստ»Անժամանակ կյանքից հեռացել է լուսավոր երիտասարդ Տիգրանը Արձանագրված բացթողումները բավարար էին, որպեսզի ԲՀԿ-ն ստանար այն քվեները, որոնք անհրաժեշտ էին ընտրական շեմը հաղթահարելու համար. Իվետա Տոնոյան Վթար է․ մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Մանդատ վերցնել-չվերցնելու հարցը ոչ թե պետք է պայմանավորված լինի ներքին հիասթափությամբ կամ տարաբնույթ մեկնաբանություններով, այլ անելիքների հստակ արձանագրմամբ ու առաջնահերթությունների սահմանմամբ․ Աբրահամյան Պայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված. «Փաստ»Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ»Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ»Հետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված. «Փաստ»Դեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Փաստ»Իսրայելի պայքարը «Հեզբոլլահի» և Իրանի դեմ դեռևս չի ավարտվել․ Նեթանյահու ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կենտրոնանում է խաղաղության և անվտանգության հարցերի վրա SpaceX-ի մուլտիտրիլիոնանոց IPO-ն հարյուրավոր մարդկանց կվերածի մուլտիմիլիոնատերերի. ինչի՞ վրա նրանք կծախսեն այդ փողը Հունիսի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 15-ին գազ չի լինելու․ հասցեներ Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Աշխարհի խոշորագույն ավիաընկերությունները Մերձավոր Արևելքի հակամարտության պատճառով չեղարկում են դեպի Դուբայ չվերթները