ՀՀ-ԻԻՀ միջկառավարական հանձնաժողովի համանախագահը կարևորել է հաղորդակցությունների ապաշրջափակումը
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահ, ծրագրավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար, ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
Ողջունելով հյուրին՝ Մհեր Գրիգորյանն այս հանդիպումը լավ առիթ է համարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքեր փոխանակելու առումով և բարձր գնահատել Իրանի նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը և տարածաշրջանային զարգացումները: Երկուստեք կարևորվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը՝ երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների լիակատար հարգման շրջանակներում:
Մհեր Գրիգորյանը վերահաստատել է Իրանի հետ հարաբերությունների զարգացման Հայաստանի պատրաստակամությունը՝ ընդգծելով առևտրատնտեսական ոլորտում առկա մեծ ներուժը: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել աշխատանքային խմբերի ձևաչափով կազմակերպել մի շարք կարևոր հարցերի քննարկումներ՝ դրանց առավել արդյունավետ և կառուցողական լուծում տալու տեսանկյունից:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































