Օգոստոսի 8–ից հետո մենք ապրում ենք բոլորովին ուրիշ Հարավային Կովկասում, նոր Հայաստանում. Փաշինյան
ՎԻԴԵՈՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սպիտակ տանը տեղի ունեցած գագաթնաժողովը շրջադարձային է։ Այս մասին իր ուղերձում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա իր խոսքում հիշեցրել է, թե ինչ փաստաթղթեր են ստորագրվել Վաշինգտոնում։
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ախղաղության է հաստատվել, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության է հաստատվել։ Օգոստոսի 8–ից հետո մենք ապրում ենք բոլորովին ուրիշ Հարավային Կովկասում, նոր Հայաստանի Հանրապետությունում։ Խաղաղությունը մեզ համար անծանոթ իրողություն եւ օտարոտի կյանք է, եկեք չթերագնահատենք այս իրողությունը։ Մենք զրոյից պետք է սովորենք՝ ինչ է նշանակում խաղաղ ապրել, ինչպիսին է խաղաղությունը»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանի կարծիքով, խաղաղությունը պետք է լուսավորի նաեւ մեր նահատակների հոգիները։
«Հայաստանն ապաշրջափակվում է 30 տարի անց։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































