Բնակարանից 490 հազար դրամի գողությունը բացահայտվել է․ գողոնի մեծ մասը հայտնաբերվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 12-ի երեկոյան Գեղամավան գյուղի մի բնակիչ տվել է հաղորդում իր տնից կատարված գողության վերաբերյալ: Ըստ նրա` օգոստոսի 5-12-ն իրենց տանը հյուրընկալել է Երևանից մի ընտանիքի` ամուսիններ և նրանց մանկահասակ երկու երեխաներին։ Իսկ այդ օրը հյուրերին ճանապարհելուց հետո նկատել է, որ նրանց գիշերած ննջասենյակի պահարանին դրված 490 հազար դրամը չկա։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։
«Մեկնել են Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Սևանի բաժնի ծառայողներ:
Սևանի քննչական բաժնում նախաձեռնվում է քրեական վարույթ։
Օգոստոսի 14-ին քրեական ոստիկանների ստացած տվյալներն իրացվեցին Սևանի համայնքային ոստիկանների հետ: Պարզվեց, որ գողությունն օգոստոսի 9-ին կատարել է հենց հյուրընկալված 40-ամյա տղամարդը, որը հափշտակած գումարից 39 հազարը ծախսել էր նույն օրը: Մնացած 451 հազար դրամը հայտնաբերվել է։
Նա ներկայացվել է նախաքնական մարմնին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք։
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































