Ստոկհոլմի արբիտրի վճիռը պարտադիր է. կառավարությունը լռում է
ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ստոկհոլմի արտակարգ արբիտրը հուլիսի 22-ին կայացրած վճռով հաստատել է՝ Սամվել Կարապետյանի ընտանիքը հաղթել է ՀՀ կառավարության դեմ նախաձեռնած գործը։
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը Sputnik Արմենիայի հարցին պատասխանել է․ այդ վճիռը պարտադիր կատարման ենթակա է։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վարչապետի աշխատակազմին մի շարք հարցումներ է ուղարկել՝ պարզելու վճռի կատարման ընթացքը։ Սակայն հանձնաժողովը հրաժարվել է մեկնաբանել՝ խոստանալով տեղեկացնել նորության դեպքում։
Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հասունացել է ՀԷՑ-ը պետականացնելու պահը։ ԱԺ-ն էլ հուլիսի 3-ին քվեարկեց պետականացման օրենսդրական փաթեթի օգտին։
Այժմ միջազգային դատարանը պարտավորեցրել է Հայաստանը հաշվի առնել պարտադիր ուժ ունեցող վճիռը, իսկ կառավարությունը շարունակում է այն արդարացնել «ՀՀ օրենսդրությամբ ու միջազգային պայմանագրերով»։




















































