Դիմակավորված անձը մտել է Երևանում հայտնի խանութներից մեկն ու հափշտակել խոշոր չափի գումար (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 15-ին խանութի դիմակավորված թալանման դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, անհայտ անձը ժամը 04:30-ի սահմաններում Ավան-Առինջում գտնվող «Դավ & Դալի» խանութի դուռը կոտրելու միջոցով մտել է ներս և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար, ապա դիմել փախուստի:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները և ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնի ծառայողները:
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































