Կիևը պետք է անվտանգության անսասան երաշխիքներ ստանա. Եվրոպացի առաջնորդներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրոպացի առաջնորդները պատրաստակամություն են հայտնել՝ գործակցելու Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու հետ՝ Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ գագաթնաժողով նախապատրաստելու համար։
Նրանք համոզմունք են հայտնել, որ Կիևը պետք է անվտանգության անսասան երաշխիքներ ստանա, Ուկրաինայի զինված ուժերը և այլ երկրների հետ համագործակցությունը չպետք է ենթարկվեն որևէ սահմանափակման։ Բացի դրանից՝ Ուկրաինան պետք է ինքնուրույն որոշումներ կայացնի իր տարածքի վերաբերյալ, չպետք է սահմանափակվի նաև Ուկրաինայի ինտեգրումը ԵՄ և ՆԱՏՕ։
Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի և Եվրահանձնաժողովի ղեկավարների համատեղ հայտարարության համաձայն՝ եվրոպական կողմը շարունակելու է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































