Նուշով դիմակ՝ մաշկը ձգելու, բորբոքումները վերացնելու և երիտասարդանալու համար
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
Նուշով պատրաստվող այս դիմակը մաշկին կհաղորդի թարմություն, կվերացնի կնճիռները, ինչպես նաև կօգնի ազատվել մաշկի բորբոքային պրոցեսներից։
Նուշն ունի մի շարք օգտակար հատկանիշներ, որոնցից է նաև մաշկի սպիտակեցումը, հակածերացման և մաշկը բարելավելու հատկությունները։ Այն պարունակում է Օմեգա-3 և Օմեգա-6 ճարպային թթուներ։ Այն նաև հարուստ է վիտամիններով, հանքային նյութերով, սպիտակուցներով, հակաօքսիդանտներով, մանրաթելերով։
Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝
- 5 հատ նուշ
- 2 ճաշի գդալ կաթ
- 0,5 թեյի գդալ մեղր։
Պատրաստման եղանակը
Նուշը թրջել ջրով և թողնել մեկ գիշեր, որն այնուհետ պետք է մանրացնել հարիչով կամ բլենդրով։ Ավելացնել կաթն ու մեղրը, լավ խառնել և թողնել 5 րոպե։ Դիմակն արդեն պատրաստ է, որը կարելի է քսել դեմքին, պարանոցին, ձեռքերին։ Պահել 20 րոպե և լվացվել։
Այս դիմակը պարբերաբար օգտագործելու դեպքում կունենաք հիասքանչ մաշկ՝ առանց պզուկների ու կնճիռների։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



