Հղի կինը կարողացել է այրվող տնից դուրս բերել իր երեխաներին. ՌԴ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կրասնոյարսկ քաղաքում 41-ամյա հղի կինը կարողացել է իր երեխաներին դուրս բերել այրվող տնից, արդյունքում ինքը հայտնվել վերակենդանացման բաժանմունքում։ Կրասնոյարսկի տարածաշրջանային կլինիկական հիվանդանոցին վկայակոչելով՝ «Գազետա.ռու»-ն գրում է, որ դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ բազմազավակ հղի մայրը մուտքի մոտ միացրել է սնկերի, մրգերի «չորանոցը». սարքի հզորությունը 250 Վտ է, իսկ ջեռուցման ջերմաստիճանը՝ 40°C-ից մինչև 70°C։ Ինչ-որ պահի լարերը կարճ միացում է եղել, ինչի հետևանքով սենյակում հրդեհ է բռնկվել։ Կնոջը հաջողվել է փրկել իր երեխաներին, սակայն ինքը վնասվածքներ է ստացել։ Նրան տեղափոխել են տարածաշրջանային կլինիկական հիվանդանոցի այրվածքային բաժանմունքի վերակենդանացման բաժանմունք՝ ձեռքերի ծանր այրվածքներով և ածխածնի թունավորմամբ։ Ծանր վնասվածքներից հետո նրան հաջողվել է պահպանել հղիությունը։ Երբ տուժածի վիճակը բարելավվել է, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունքից։ Առաջիկայում նրան հնարավոր է պահանջվի մաշկի փոխպատվաստում իրականացնել։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































