Մենք այսօր ապրում ենք մի երկրում, որտեղ երկրի առաջ մեծ վաստակ ունեցող, արժանավոր մարդիկ բանտերում են, իսկ երկիրը մաս-մաս վաճառող, օտարի հլու կամակատարները՝ իշխանության մեջ. Չալաբյան
ԲԼՈԳ«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորուման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երեկ Երևանի «հակակոռուպցիոն» դատարանը մտածածին մեղադրանքով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքը, այսօր Նոր Նորքի առաջին ատյանի դատարանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքը:
Մենք այսօր ապրում ենք մի երկրում, որտեղ երկրի առաջ մեծ վաստակ ունեցող, արժանավոր մարդիկ բանտերում են, իսկ երկիրը մաս-մաս վաճառող, օտարի հլու կամակատարները՝ իշխանության մեջ, և սա մեզնից յուրաքանչյուրի մեղքն է, մանավանդ նրանց, ովքեր անտարբեր են, ու իրենց անտարբերությամբ թույլ են տալիս, որ այս ամենը շարունակվի:
Այսպես սակայն երկար չի կարող շարունակվել՝ կամ մենք կազատվենք մեր երկիրը պատած այս քաղցքեղից, կամ էլ այս քաղցքեղը կսպանի մեզ, ու դրանով վերջ կդնի մեր տեսակը: Մինչ այդ, կիսվում եմ իմ երեկվա խոսքով:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



