Երևան, 15.Օգոստոս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանի ԶՈւ-ն Ջերմուկի ուղղությամբ դիրքային առաջխաղացում է իրականացրել. մանրամասներ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Փոփոխությունները տեղի են ունեցել «չեզոք» գոտում՝ հայկական և ադրբեջանական զորքերի միջդիրքային հատվածում։
 
Ադրբեջանական զինուժը Ջերմուկի ուղղությամբ սահմանային հատվածում նոր դիրքեր է տեղակայել։
Վերջին շաբաթներին մամուլում տեղեկություններ էին հայտնվել Ջերմուկի հատվածում Ադրբեջանի ԶՈւ առաջխաղացման, դիրքային ակտիվության մասին: Մասնավորապես yerkir.am–ը գրել էր, որ ադրբեջանական զինուժը հուլիսին հայկական դիրք է գրավել Ջերմուկի հատվածում։ Լրատվամիջոցը նշել էր, որ «չպահվող դիրք» է եղել՝ բարձունք և գրեթե մոտ Ջերմուկ քաղաքին։ ՀՀ պաշտպանության նախարարությունը, պատասխանելով ԶԼՄ–ի հարցին, ասել էր, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
 
«Փաստինֆո» գործակալությունն իր հերթին գրել էր, թե ահազանգեր է ստացել, որ Ջերմուկի հայկական դիրքերում զորքերի հետքաշմանը բնորոշ շարժ է նկատվում։ ՊՆ-ն հերքել էր նաև այդ լուրը։
Sputnik Արմենիան ևս տվյալներ էր ստացել, որ ադրբեջանական ԶՈւ-ն առաջ է շարժվել «չեզոք գոտում»՝ միջդիրքային տարածքում` առանց հստակեցման, թե կոնկրետ որ հատվածում։
 
Այս առնչությամբ մենք հարցում էինք ուղարկել ՀՀ ՊՆ` հետաքրքրվելով` առաջխաղացում եղե՞լ է հենց «չեզոք» գոտում, ե՞րբ է տեղի ունեցել առաջխաղացումը, քանի՞ մետր է ադրբեջանական զինուժը առաջ շարժվել մոտակա դիրքից։ Նաև խնդրել էինք հայտնել նոր տեղակայման կոորդինատները:
 
Գերատեսչությունից մեզ պատասխանել են, որ նշված հարցերի վերաբերյալ արդեն հնչել է պաշտոնական մեկնաբանություն։
 
«Եվս մեկ անգամ հայտնում ենք, որ նշված հատվածում առաջխաղացման մասին հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը», - ասված է ՊՆ–ի պատասխանում:
Մենք ուսումնասիրեցինք արբանյակային կադրերը և պարզեցինք, որ որոշակի տեղաշարժ, այնուամենայնիվ, եղել է: Ադրբեջանի ԶՈւ-ն դիրքային առաջխաղացում է իրականացրել Մեծ և Փոքր Ալ լճերից դեպի հարավ և Ջերմուկից դեպի հյուսիս սահմանային հատվածում։
 
Արբանյակային լուսանկարներում երևում է, որ ադրբեջանական մի քանի նոր դիրքեր են ի հայտ եկել (նշել ենք կարմիրով)։ Ադրբեջանական զինուժն ինժեներական աշխատանքներ է իրականացրել հուլիսի 20-ից։
Ըստ ամենայնի, որպես պատասխան քայլ ՀՀ ԶՈւ-ն նույնպես մի քանի նոր դիրք է տեղակայել (նշել ենք կանաչով):
Спутниковые снимки Sentinel 2, сделанные в районе озер Большой и Малый Ал, севернее Джермука (14 июля 2025 и 3 августа 2025) - Sputnik Արմենիա, 1920, 15.08.2025
Հատկանշական է, որ հենց այդ նույն ժամանակահատվածում այդ տեղամասում ադրբեջանական ԱԹՍ է արձանագրվել Flightradar24 ծառայության միջոցով (նման բան նախկինում չի նկատվել): ԱԹՍ–ի հայտնվելը, ամենայն հավանականությամբ, կապված է հենց նոր դիրքերի տեղակայման հետ։
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ-ն օգոստոսի 4-ին հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրից 4500 մետր հյուսիս-արևելք ընկած հատվածում միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ալյասկայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները կանցնեն «3-ը 3-ի դիմաց» ձևաչափով Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է արագ հրադադար Ուկրաինայում Իրանն ու Թուրքիան քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները Ես չեմ հավատում դրան. Սաֆոնովը՝ Սպերցյանի «Սաութհեմփթոն» հնարավոր տեղափոխության մասին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Թրամփ-Պուտին հանդիպումը՝ Ալյասկայում Աշխարհով մեկ` ԱրարատԲանկի Mastercard World Travel քարտով Արտակարգ դեպք` Շիրակի մարզում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անքորիջում Կայսրությունների մեծամտությունը Լուկաշենկոն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Պուտինին տեղափոխող ինքնաթիռը մտել է ԱՄՆ օդային տարածք Աշտարակի խճուղում բախվել են «Mercedes»-ը և «Նիվա»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս Սիրիայում անտառային հրդեհների հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել․ Al-Ikhbaria Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Կրակոցներ Արարատի մարզում, կա վիրավոր. պատճառը հայտնի է Մոսկվայում անհայտ տղամարդն ավտոմեքենայից դուրս է նետել թղթադրամներով լի տոպրակ Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգությանը հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Հրշեջ-փրկարարները մարել են Մեղրի համայնքի Կալեր բնակավայրի անտառամերձ տարածքում բռնկված հրդեհը Կրեմլը հայտնել է, թե որքան կտևեն Պուտինի և Թրամփի բանակցությունները Ամբողջ սցենարը պատրաստի վիճակում բերվել է դատարան. Միքայել Սրբազանի պաշտպան Միքայել սրբազանի գործով դատական նիստը հետաձգվեց Չեխիայի դեսպանատան ներկայացուցիչները Խաչիկ գյուղում միացան ԵՄ մոնիթորինգային առաքելության պարեկախմբին Արտակարգ դեպք․ 3-ամյա երեխան տան երկրորդ հարկի պատուհանից վայր է ընկել Սերոբյանը դուրս չի եկել խաղադաշտ, «Շերիֆը» դուրս է մնացել ԿԼ-ից Ժամանակն է վերջ դնել պատերազմին. Զելենսկի Ճամբարակի խաչմերուկում բախվել են «Jeep»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Տասնյակ հազարավոր ուկրաինացիներ կարող են արտաքսվել ԱՄՆ-ից․ WSJ Սև ծովից նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Հայկական կողմը կարողացավ համոզել Իրանին․ Արաղչի Սուսաննա Գաբոյանը՝ A խմբի լավագույն կին շախմատիստ. 7th SKG Open «Նուբարաշեն» հոգեբուժարանից փախուստի դիմածը հայտնաբերվե՞լ է Թրամփը սպառնացել է Ռուսաստանին Բելգորոդը կրկին ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ հարձակումների 12-րդ անգամ կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական փառատոնը Բենզինի բորսայական գները կրկին բարձրացել են երկօրյա անկումից հետո Կապանում «Mitsubishi»-ն բախվել է կայանված «Volkswagen»-ին, ապա էլեկտրասյանը, կոտրել այն և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավորներ Հա, ես նախկին եմ, բա ի՞նչ անեմ, գնամ կապիտուլյանտների ու կոլաբորանտների կողքը կզե՞մ. Էդուարդ Շարմազանով Ուժգին երկրաշարժ՝ Ռուսաստանում Հասկանում ենք, որ այսօր Գորիսը մեր հանրապետության դարպասներից մեկն է, և դարպասում պետք է շատ մարդիկ բնակվեն. Առուշ Առուշանյան Երեք BYD էլեկտրամոբիլ Ամիօ բանկից՝ հատուկ պայմաններով Ուժային բալանսը մեր ռեգիոնում խախտված է, այն պետք է վերականգնվի. Ավետիք Չալաբյան Հանքային հորիզոնական աստիճանակարգը բարդ ինժեներական կառույց է, որը ապահովում է հանքի կայունությունը և տեխնիկայի շարժը․ ԶՊՄԿ Ցավից ատամները սեղմած` պայքարե´լ ու հաղթե´լ 2 բռնապետի հանդիպում՝ պոպուլիստի հետ. սա խաղաղության մասին չէ. միայն մենք ենք վնաս կրելու.Սողոմոնյան Բոլորիս պարտքն է հավերժ հիշել մեր զոհերին. Արսեն Գրիգորյան ՌԴ-ն աջակցում է Հայաստանին «Թրամփի ուղի» անվամբ տրանսպորտային միջանցք ստեղծելու հարցում. Օվերչուկ «Ես երազում եմ աղջիկ ունենալ ու չեմ պատկերացնում, ինչպես կարող է սեռը դատավճիռ լինել». Անահիտ Մանուկյան Շնորհակալության օրը «Բաղրամյան» մասնաճյուղում․ IDBank Վատիկանը ցանկանում է ամբողջությամբ անցնել արևային էներգիայի