Հայկական կողմը կարողացավ համոզել Իրանին․ Արաղչի
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայկական կողմը վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո կարողացավ համոզել Իրանին, որ իր բոլոր «կարմիր գծերը» պահպանված են։ Հայտարարել Է Իրանի ԱԳՆ նախարար Աբբաս Արաղչին, գրում է IRNA-ն։
«Այդ ճանապարհը Հայաստանի ինքնիշխանության տակ է։ Ամերիկյան ոչ մի զորք չի տեղակայվի մեր կողքին, և Իրանի բոլոր «կարմիր գծերը» պահպանված են», - նշել Է դիվանագետը։ Նա համոզված է, որ ամերիկյան ուժերը «Թրամփի երթուղում» չեն լինի, իսկ անվտանգությունն ապահովելու է հենց Հայաստանը։ Իրանցի նախարարի խոսքով՝ սխալ է ասել, որ Իրանը դարձել Է ՆԱՏՕ-ի հարևան կամ շրջապատված է Ամերիկայով:
Նախարարը հավելել է՝ Իրանի դիրքորոշումն անփոփոխ է՝ Թեհրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը, սակայն ցանկացած օտարերկրյա ներկայություն, ցանկացած ձևաչափով, կարող է բացասական հետևանքներ ունենալ տարածաշրջանում խաղաղության և կայունության համար: Արաղչին վստահեցրել է՝ այդ դիրքորոշումն արդեն հասցրել է Երևան։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































