Մարտի 1-ից Թբիլիսիի օդանավակայանից ավիաչվերթերը կատարվելու են միայն գիշերային ժամերին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱյս տարվա մարտի 1-ից մինչեւ 27-ը Թբիլիսիի միջազգային օդանավակայանից դադարեցվելու են բոլոր ցերեկային ավիաչվերթերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Ինչպես հայտնել Է TAV Georgia-ի վարչակազմը, որը Թբիլիսիի օդանավակայանի կառավարող ընկերությունն Է, ցերեկային չվերթերի դադարեցման պատճառը նորոգման աշխատանքներն են թռիչքավայրԷջքային գոտում: Վրաստանի գլխավոր օդային դարպասներից բոլոր չվերթերը կկատարվեն գիշերային ժամերին:
Նորոգման աշխատանքներն իրականացվելու են մի քանի փուլով: Համապատասխանաբար օդանավակայանից ցերեկային ավիաչվերթերն անորոշ ժամանակով կդադարեցվեն նաեւ ապրիլին եւ մայիսին, թեեւ օդանավակայանի վարչակազմն առայժմ ստույգ ժամկետներ չի կարող նշել:
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Ծնողները վաճառել են իրենց նորածին երեխային՝ հեռախոս գնելու համար



