Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը՝ դատարանի վճռի և առաջիկա ծրագրերի մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՍամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարել է, որ Հակակոռուպցիոն դատարանի այսօրվա անտրամաբանական վճիռը ապացուցեց՝ Հայաստանում արդարադատություն չկա, սակայն այն անպայման վերականգնվելու է։ Խորհուրդը շեշտել է, որ ապագայում դատավորները պետք է գործեն ոչ թե վախի, այլ բացառապես օրենքի հիման վրա։
Հայտարարությունում շնորհակալություն է հայտնվել երեկվա հավաքի հազարավոր մասնակիցներին և բոլոր աջակիցներին՝ թե դատարանի բակում, թե հեռավար հետևած քաղաքացիներին։
Խորհուրդը նաև ընդգծել է, որ բոլոր ծրագրերը մնում են ուժի մեջ, և օգոստոսի վերջին կմեկնարկի Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժումը, որը, ըստ հայտարարության, նոր ու վաղուց սպասված էջ է բացելու Հայաստանի պատմության մեջ։
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



