Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ուկրաինայում հուլիսին քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվով երեք տարվա առավելագույն ցուցանիշն է գրանցվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ուկրաինայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիթորինգի առաքելությունը քաղաքացիական բնակչության պաշտպանության վերաբերյալ իր զեկույցում հայտնել է, որ հուլիսին Ուկրաինայում ռուսական հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվով երեք տարվա առավելագույն ցուցանիշն է գրանցվել: Առաքելության տվյալներով՝ անցյալ ամիս զոհվել է 286 մարդ, վիրավորվել՝ 1388-ը՝ ամենաբարձր ցուցանիշը 2022 թվականի մայիսից ի վեր և ավելի բարձր, քան 2025 թվականի հունիսի վիճակագրությունը: Քաղաքացիական բնակչության շրջանում հուլիսին զոհերի և վիրավորների թիվը գրանցվել է երկրի 24 շրջաններից 18-ում: Ընդհանուր առմամբ, 2025 թվականի առաջին յոթ ամիսներին նրանց թիվը 48%-ով գերազանցել է 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշները:  

ՄԱԿ-ի գնահատականներով՝ հուլիսին զոհվածների և վիրավորների գրեթե 40%-ը հեռահար զենքի, դրանց թվում՝ հրթիռների և թափառող զինամթերքի զոհեր են եղել (89 զոհ և 572 վիրավոր): Երկրորդ տեղում են կարճ հեռահարության անօդաչու թռչող սարքերի հարվածները. 64 զոհ և 337 վիրավոր (զոհերի ընդհանուր թվի 24%-ը): Հուլիսին ռուսական օդային հարվածների արդյունքում զոհվել է 67 և վիրավորվել 209 խաղաղ բնակիչ: Համեմատության համար՝ հունիսին օդային հարվածներից զոհվել է 34 և վիրավորվել 80 մարդ։

Ուկրաինայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիթորինգի առաքելության ղեկավար Դանիել Բելը շեշտել է, որ Ուկրաինայում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը երկրորդ ամիսն անընդմեջ գերազանցել է երեք տարվա ռեկորդը. «Ռուսաստանի Դաշնության կողմից լիարժեք ներխուժման սկսվելուց ի վեր միայն առաջին երեք ամիսներին ավելի շատ զոհեր և վիրավորներ են եղել, քան վերջին մեկ ամսում»։

Զեկույցում նշված զոհերի թվի աճը հիմնականում տեղի է ունեցել Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքներում՝ առաջնագծի երկայնքով, ինչն արտացոլում է ռուսական զորքերի առաջխաղացման և նոր տարածքներ գրավելու փորձերի աճը։

Ուկրաինա Ռուսաստանի Դաշնության լիարժեք ներխուժման սկսվելուց ի վեր Ուկրաինայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիթորինգի առաքելությունը փաստաթղթավորել է առնվազն 13 հազար 883 քաղաքացիական անձի մահը, որոնցիցի՝ 726-ը երեխաներ են։ Վիրավորվել է 35 հազար 548 մարդ, նրանց թվում՝ 2234 երեխա։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հուլիսին Ռուսաստանը Ուկրաինայի վրա արձակել է մոտ 6200 անօդաչու թռչող սարք, որը դարձել է նոր ամսական ռեկորդ՝ գերազանցելով հունիսի ցուցանիշը (մոտ 5600 անօդաչու թռչող սարք)։

OBOZ.UA-ի և «Տեղեկատվական դիմադրություն» խմբի հաշվարկներով՝ ռուսական զորքերը հուլիսին օգտագործել են նաև 192 հրթիռ, որոնցից Ուկրաինայի ՀՕՊ-ին հաջողվել է խոցել 128-ը։ Համեմատության համար՝ հունիսին արձակվել է 254 հրթիռ, որից խոցվել է 175-ը, մայիսին՝ 129/64, ապրիլին՝ 124/63, մարտին՝ 85/38։ Հուլիսին Ռուսաստանը կիրառել է մի քանի համակցված հրթիռային հարվածներ՝ սահմանափակ զինամթերքով, սակայն զեկույցում նշվում է, որ ոչ մի զանգվածային կենտրոնացված հարված չի իրականացվել։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ