ՀԱՄԱՍ-ը պատրաստ է դուրս բերել իր մարտիկներին Գազայից Իսրայելի զորքերը հետ քաշելու դիմաց․ Al Arabiya
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստակամություն է հայտնել դուրս բերել իր մարտիկներին Գազայի հատվածից՝ իսրայելական զորքերի համաձայնեցված կետեր դուրսբերման դիմաց։ Այս մասին հաղորդում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրանց տեղեկություններով՝ Կահիրեում շարժման պատվիրակությունը Գազայում հրադադարի մասին հնարավոր համաձայնագրի վերաբերյալ իր պահանջները փոխանցել է եգիպտացի միջնորդներին:
«ՀԱՄԱՍ-ը պատրաստակամություն է հայտնել դուրս բերել իր մարտիկներին՝ Իսրայելին համաձայնեցված կետերին հետ քաշելու դիմաց՝ ընդգծելով պատանդների կյանքը պահպանելու իր հանձնառությունը"»,-հայտնել են աղբյուրները ալիքին:
Նրանց տվյալներով՝ շարժումը «գրավոր համաձայնություն է պահանջել Իսրայելի հետ», որը ներառում է միջազգային երաշխիքներ «Գազայի գրավման իսրայելական ծրագրերի դադարեցման» և այն մասին, որ ռազմական գործողությունները չեն վերսկսվի:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































