Չկա նախկին-ներկա, կա ազգային-ապազգային, եթե նախկինն Արցախն է, ուրեմն, ես նախկին եմ. Շարմազանով
ՔԱՂԱՔԱԿԱՆՄեր կուսակցության հայտարարությունը տեսե՞լ եք չէ, դրա մեջ ամեն ինչ գրված է. Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի կործանում, փաստացի երրորդ հանրապետութուն այլևս գոյություն չունի, որովհետև երրորդ հանրապետությունը ծնունդ է ղարաբաղյան շարժման: Առանց արցախյան շարժման, արցախցիների ինքնորոշման իրավունքի, անկախության հռչակագրի, երրորդ հանրապետություն չկա: Այս փոքրիկ խմբակը, ինչպես ասում են, Անկախության հռչակագրի բոլոր դրույթները մերժել է: Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:
«Ինձ որ մնար՝ Նիկոլ Փաշինյանը ոչ պետք է իշխանության գար, ոչ էլ 2020 թվականից հետո վերընտրվեր: Այն ժամանակ, որ կանգնում ասում էինք՝ բոլորդ եկեք, միավորվեք, այս մարդուն թույլ մի տվեք, որ վերընտրվի, ասում էին՝ կուսակցական են, նախկիններն, ներկաններն են: Չկա նախկին-ներկա, կա ազգային-ապազգային»,- նշել է նա:
«Եթե նախկինն Արցախն է, ուրեմն ես նախկին եմ»,-ընդգծել է Շարմազանովը:
«Սկզբում պիտի իրավիճակ փոխենք, դրա համար հայ մարդը պիտի որոշի. մենք ուզում ենք, խաղաղ բայց ստրուկի նման ապրել, թե մի քիչ դժվար, բայց արժանապատիվ»,- ասել է Շարմազանովը:




















































