Էջմիածնի հրապարակում «ՎԱԶ 2107»-ից սկսված գազի արտահոսքը դադարեցվել է պարեկների և փրկարարների օպերատիվ աշխատանքի շնորհիվ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգտոստոսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվե, որ Էջմիածին քաղաքի հրապարակում ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Օպերատիվորեն ժամանել են Վաղարշապատի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ փրկարարները փակել են Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Հայկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնի փականը և հոսանքազրկել այն։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր չցանկացան տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ եթե պարեկները, ապա ժամանած հրշեջ փրկարարները օպերատիվ չգործեին, ապա հնարավոր է, որ գազի արտահոսքից ավտոմեքենայում հրդեհ բռնկվեր։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































