Թրամփը հայտարարել է, որ ցանկացած տարածքային խնդիր կարող է լուծվել միայն Ուկրաինայի հետ. Մակրոն
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարճ մեկնաբանություններ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առցանց հանդիպումից հետո, հաղորդում է France 24-ը։
Թրամփը հայտարարել է, որ տարածքային ցանկացած խնդիր կարող է լուծվել միայն Ուկրաինայի հետ։ Ելույթ ունենալով ֆրանսիական Լազուրե ափի Ֆորտ դը Բրեգանսոն քաղաքից՝ լրագրողներին ասել է Մակրոնը:
Մակրոնը միաժամանակ նշել է, որ կցանկանար Ուկրաինայում հրադադարի հասնել Պուտինի հետ Ալյասկայում հանդիպման ժամանակ։
Հիշեցնենք, որ Թրամփի և Պուտինի հանդիպումը տեղի կունենա Ալյասկա նահանգի խոշորագույն քաղաքում՝ Անքորիջում, ուրբաթ՝ օգոստոսի 15-ին։
Հանդիպումից առաջ տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի առցանց հանդիպումը Զելենսկու և եվրոպական երկրների ղեկավարների հետ։ Այդ նպատակով Ուկրաինայի նախագահը ժամանել է Բեռլին։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































