«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը 2025 թվականի օգոստոսի 13-ին ժամը 20:00-ին ելույթ կունենա «Զվեզդա» ռադիոկայանի «Ազգային անվտանգության ռազմավարություն» հաղորդաշարում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը 2025 թվականի օգոստոսի 13-ին ժամը 20:00-ին ելույթ կունենա «Զվեզդա» ռադիոկայանի «Ազգային անվտանգության ռազմավարություն» հաղորդաշարում:
Հաղորդավար ՝ Աննա Շաֆրան:
Հարցազրույցի ընթացքում անդրադարձ կկատարվի 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ստորագրված «Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» նախաստորագրված համաձայնագրին:
Արշակ Կարապետյանը կներկայացնի նաև «Համահայկական ճակատ» շարժման գործունեության ծրագիրը, որն ուղղված է բարելավելու հայ ժողովրդի կյանքն ու անվտանգությունը, և շատ այլ հարցեր:
Ուղիղ հեռարձակումը կարող եք լսել «Զվեզդա» ռադիոկայանի եթերում (95,6 FM) կամ ներքոնշյալ հղումով https://www.radiozvezda.ru/
«Համահայկական ճակատ» շարժման մամլո ծառայություն




















































