Թրամփն ու Պուտինը կհանդիպեն Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում. CNN
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում նախատեսված հանդիպումը տեղի կունենա Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում, հայտնել է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հանդիպման նախապատրաստական աշխատանքները սկսելուց կարճ ժամանակ անց կազմակերպիչները եզրակացրել են, որ գագաթնաժողովը հյուրընկալելու համար Ալյասկայի միակ քաղաքը կլինի Անքորիջը՝ նահանգի ամենամեծ քաղաքը։
Միայն քաղաքի հյուսիսային ծայրամասում գտնվող Էլմենդորֆ-Ռիչարդսոնի բազան կարող էր բավարարել անվտանգության պահանջները, չնայած Սպիտակ տունը հույս ուներ խուսափել այնպիսի իրավիճակից, երբ Ռուսաստանի նախագահը կհայտնվեր ամերիկյան ռազմական օբյեկտի տարածքում, գրում է CNN-ը։
Ինչպես նշել են հեռուստաալիքի զրուցակիցները, հանդիպման վայր ընտրելիս Եվրոպայի հետ առնչվող տարբերակները անմիջապես մերժվել են՝ Հաագայի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից Պուտինի նկատմամբ տրված ձերբակալման օրդերի պատճառով։ Միևնույն ժամանակ, շարունակում են աղբյուրները, դիտարկվել է Հունգարիայի հետ տարբերակը, որի վարչապետ Վիկտոր Օրբանը մտերիմ է և՛ Պուտինի, և՛ Թրամփի հետ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































