Ակնհայտ է, որ ՌԴ ռազմավարական մոտեցումները, ստեղծված նոր իրադրության պայմաններում, կտրուկ փոփոխության են ենթարկվելու. Տիգրան Աբրահամյան
ԲԼՈԳՀարավային Կովկասում գծվող նոր իրողությունների պայմաններում Ռուսաստանն աստիճանաբար բաց ու կոշտ պարտիա է սկսում այն սուբյեկտների դեմ, որոնք, ըստ ՌԴ-ի, դուրս են եկել սահմանված խաղի պայմանավորվածություններից:
Ադրբեջանի դեպքում նախախաղը վաղուց էր տրված, սակայն վերջին դրսևորումը Ուկրաինայի տարածքում ադրբեջանական էներգետիկ ենթակառուցվածքների խոցումն էր, որը պատասխանն է Ադրբեջանի` Ուկրաինային բաց ուղղվող աջակցությանն ու ՌԴ-ն շրջանցելու պրոյեկտներին Բաքվի աջակցությանը:
Ռուսական և ադրբեջանական սոցիալական մեդիայում փոխհրաձգություն է: ՌԴ-ից ակնարկում են Ադրբեջանի դեմ նոր կոշտ միջոցների գործադրման և հատուկ օպերացիաների իրականացման հավանականությունը, իսկ Ադրբեջանն ակնհայտորեն գերագնահատելով իր ուժերը, պատասխանում է չոր հռետորաբանուոյամբ և շանտաժային ակնարկներով:
ՌԴ-ն նույնքան բաց դեռ չի նախանշել այն կուրսը, որը ստեղծված նոր իրադրության պայմաններում առաջադրելու է Հայաստանին, սակայն ակնհայտ է, որ ՌԴ ռազմավարական մոտեցումները կտրուկ փոփոխության են ենթարկվելու:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



