«Անհամբեր եմ, թե երբ եմ նոր տեսահոլովակը կիսելու ձեզ հետ»․ Աստղիկ Սաֆարյանը ցույց է տվել նկարահանումների ընթացքը
ԼԱՅՖՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր տեսահոլովակ է նկարահանել։ Երգչուհին բեքսթեյջ կադրերով կիսվել է ինստագրամյան հետևորդների հետ ու խոստովանել, որ անհամբեր է, թե երբ է այն հանձնելու հանդիսատեսի դատին։
«Օրեր առաջ Իսպանիայում նկարահանեցի ևս մեկ գեղեցիկ տեսահոլովակ իմ՝ «Գիշերվա 2:00-ին» երգի հիման վրա, տեղի նկարահանման հրաշալի թիմով, որի յուրաքանչյուր անդամն ինձ հիացրեց իր պրոֆեսիոնալիզմով, կազմակերպչական ու տեխնիկապես անթերի աշխատանքով, իր քաղաքավարությամբ և մարդկային գեղեցիկ դրսևորմամբ։ Աշխատել ենք մեծ թիմով և ավարտել նկարահանումներն առավոտյան 5:00-ին, սակայն շատ ջերմ ու ներդաշնակ մթնոլորտում, յուրաքանչյուրս լիովին վայելել ենք նկարահանման ամբողջ ընթացքը։
Շնորհակալ եմ թիմին, այսքան երիտասարդ ու այսչափ պրոֆեսիոնալ լինելու համար։ Ուրախ եմ,որ նոր տեսահոլովակիս նկարահանումները լիովին վստահեցի հենց իրենց։ Անհամբեր եմ, թե երբ եմ տեսահոլովակը կիսելու ձեզ հետ։ Իսկ մինչ այդ մի քիչ կիսվեմ նկարահանումների ընթացքով»,- տեսանյութին կից գրել է Աստղիկ Սաֆարյանը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































