Իրանի արտգործնախարարը ԱՄՆ պատժամիջոցները հանցագործություն է անվանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կոչ է արել Վաշինգտոնի և նրա դաշնակիցների կողմից կիրառվող պատժամիջոցները ճանաչել որպես մարդկության դեմ հանցագործություն։
«Ժամանակն է ճանաչել ԱՄՆ-ի և նրա հանցակիցների կողմից կիրառված անմարդկային պատժամիջոցները որպես մարդկության դեմ հանցագործություններ։ Պատժամիջոցների ենթարկված երկրները պետք է համակարգեն իրենց ջանքերը՝ միասնական և կոլեկտիվ արձագանք մշակելու համար», – գրել է Արաղչին X սոցիալական ցանցի իր էջում։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հուլիսի 31-ին հայտարարեց, որ Թրամփի վարչակազմը Իրանի նկատմամբ կիրառել է մինչ օրս ամենամեծ պատժամիջոցների փաթեթը։ Նոր պատժամիջոցները ուղղված են ավելի քան 50 անձանց և կազմակերպությունների, որոնք կապված են Իրանի գերագույն առաջնորդի գլխավոր խորհրդական Ալի Շամխանիի որդու՝ Մոհամմադ Հոսեյն Շամխանիի հետ։




















































