Լա Լիգան փոխում է մրցավարների ընտրության կանոնները
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսպանիայի Թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) մրցավարական կոմիտեն այլևս նախապես չի հրապարակի մրցավարների անունները, այս մասին հայտնում է ArmSport.am-ը՝ հղում անելով RFEF-ի մամուլի ծառայությանը:
Լա Լիգայի և երկրորդ դիվիզիոնի խաղերի մրցավարական նշանակումների մասին տեղեկատվությունը կհրապարակվի խաղից մեկ օր առաջ՝ մինչև տեղական ժամանակով 16:00-ն: Ուրբաթ օրերին կայանալիք խաղերի մրցավարները կհայտարարվեն հինգշաբթի, շաբաթվա խաղերի համար՝ ուրբաթ և այդպես շարունակ:
«Այս որոշումը մրցավարական համակարգի վերակազմավորման միջոցառումների մի մասն է, որոնք ընդունվել են այս մրցաշրջանում իսպանական ֆուտբոլի բոլոր շահագրգիռ կողմերի կողմից»,- նշվում է հայտարարությունում:
Իսպանիայի Լա Լիգայի նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 15-ին:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































