Կապան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2121»-ը ու «ՎԱԶ 2107»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա 5 վիրшվոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ օգոստոսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Կապան-Մեղրի ավտոճանապարհի 14 կմ հատվածում բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































