Գանձակում տղամարդը մնացել է ավտոմեքենայի և պատի արանքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ օգոստոսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10։50-ի սահմաններում Գանձակ գյուղում Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Հրաչիկ Վ․-ն կանգնեցրել է ավտոմեքենան, իջել և երբ նկատել է, որ մեքենան ինքնաբերաբար առաջ է ընթանում, կանգնել է մեքենայի դիմաց, փորձել կանգնեցնել այն, սակայն մնացել է մեքենայի և պատի արանքում։
Մինչ դեպքի վայր կժամաներ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբը, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
5
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը



