Անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ է կանխատեսվում Հայաստանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 12-ին երեկոյան, 13-ին գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 14-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում՝
Օգոստոսի 12-13-ին գիշերը և երեկոյան, 14-ի և 16-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 11-16-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 12-ին աստիճանաբար կնվազի ևս 2-3 աստիճանով:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































