Ադամյանը մարզվում է «Քյոլնի» երկրորդ թիմի հետ
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հարձակվող Սարգիս Ադամյանը մարզվում է գերմանական «Քյոլնի» երկրորդ թիմի հետ:
32-ամյա ֆուտբոլիստը վերջնական որոշել է` առանց փոխհատուցման չի խզի «Քյոլնի» հետ պայմանագիրը: Ադամյանը Բունդեսլիգան ներկայացնող ակումբում ամսական ստանում է մոտ 100 հազար եվրո աշխատավարձ:
Ակումբն էլ չի ցանկանում հայ ֆուտբոլիստին խոշոր փոխհատուցում տալ: Ի դեպ, Երրորդ Բունդեսլիգայի ներկայացուցիչ «Օսնաբրյուկի» հետ համաձայնության գալուց հետո ձախողվել են ակումբի և Ադամյանի ներկայացուցիչների միջև բանակցությունները: Հարձակվողի գործակալն ավելի լավ պայմաններով համաձայնագիր է ցանկանում ստանալ գերմանական ակումբից, որը սակայն պատրաստ չէ դրան:
Եթե մինչև տրանսֆերային պատուհանի փակվելն Ադամյանն ու «Քյոլնը» ընդհանուր հայտարարի չգան, Ադամյանը 2025/26 մրցաշրջանում կխաղա ակումբի երկրորդ թիմում:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































