Մենք չենք ընդունի սահմանների որևէ փոփոխություն, սպասվում է ՀՀ ԱԳ փոխնախարարի այցը Թեհրան. Իրանի ԱԳՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեքշաբթի Հայաստանի արտգործնախարարի տեղակալը պետք է ժամանի Թեհրան, և մենք շարունակելու ենք խորհրդակցությունները։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։
«Մեր դիրքորոշումը Զանգեզուրի և այս հարցի վերաբերյալ լիովին հստակ է։ Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղություն և ավելի վաղ հայտնել ենք մեր պատրաստակամությունը՝ համագործակցելու և նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին։
Ինչ վերաբերում է Կովկասյան տարածաշրջանին, մեր դիրքորոշումը միանգամայն հստակ է. մենք պահանջում ենք, որ տարածաշրջանի բոլոր երկրները պահպանեն լիակատար ինքնիշխանություն իրենց տարածքների նկատմամբ, հարգեն տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և չենք ընդունի միջազգային սահմանների որևէ փոփոխություն», – նշել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































