Օգոստոսի 15-ի Թրամփ-Պուտին հանդիպմանը Զելենսկու մասնակցությունը չի նախատեսվում․ ԶԼՄ
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բաց է Ալյասկայում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ եռակողմ հանդիպում անցկացնելու գաղափարի համար, սակայն այս պահին ընթանում է միայն նրա անձնական հանդիպման նախապատրաստումը Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրին։
Վարչակազմում իր աղբյուրի նույն վարկածը ավելի վաղ հայտնել էր Washington Post թերթը։
Ուրբաթ օրը, երբ Թրամփը հայտարարեց օգոստոսի 15-ին Ալյասկայում Պուտինի հետ հանդիպելու ծրագրերի մասին, մի քանի ամերիկյան լրատվամիջոցների, մասնավորապես CBS հեռուստաալիքի զրուցակիցները հայտնել էին, որ չի բացառվում դրան Վլադիմիր Զելենսկու մասնակցության տարբերակը։
Պուտինը, անցած շաբաթ մեկնաբանելով նման հնարավորությունը, հասկացրել է, որ Ուկրաինայի նախագահի հետ իր անձնական հանդիպման համար այժմ «պայմաններ» չկան, հիշեցնում է BBC-ն։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































