Եվրոպական միության ԱԳՆ ղեկավարները հանդիպում կանցկացնեն Թրամփի և Պուտինի բանակցությունների նախաշեմին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրոպական միության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի դադարեցման վերաբերյալ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև ցանկացած գործարքում պետք է ներառվեն Ուկրաինան և ԵՄ-ն, հայտնում է Reuters-ը։
Նա հավելել է, որ երկուշաբթի կհրավիրի եվրոպական երկրների արտգործնախարարների հանդիպում՝ հետագա քայլերը քննարկելու համար։
«ԱՄՆ-ն հնարավորություն ունի Ռուսաստանին ստիպելու լուրջ բանակցություններ վարել։ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ցանկացած գործարք պետք է ներառի Ուկրաինան և ԵՄ-ն, քանի որ սա Ուկրաինայի և ողջ Եվրոպայի անվտանգության հարցն է։ Բոլոր ժամանակավորապես օկուպացված տարածքները պատկանում են Ուկրաինային։ Գործարքը չպետք է հարթակ դառնա Ուկրաինայի, անդրատլանտյան դաշինքի և Եվրոպայի դեմ Ռուսաստանի հետագա ագրեսիայի համար»,- նշել է Կալասը։
Նա նաև հայտնել է, որ նախարարները կքննարկեն իրավիճակը Գազայի հատվածում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































