Շղթայական ավտովթար. կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ օգոստոսի 10-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:40-ի սահմաններում Նորագավիթ թաղամասում՝ «Կանաչ» սուպերմարկետի դիմաց, բախվել են «Volvo», «Nissan Tiida», «Hyundai Tucson» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, «Կանաչ» սուպերմարկետի աշխատակիցներն ու ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են հիվանդանոցներ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանող հատուկ տարածք:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































