Գազայում սովից ու թերսնումից մահացածների թիվը հասել է 217-ի, այդ թվում՝ 100 երեխա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելական զինված ուժերի գործողությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցում գրանցվել է 61 զոհ և 363 վիրավոր։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Գազայի առողջապահական գերատեսչությունը՝ հավելելով, որ փլատակների տակ և ճանապարհներին դեռևս կան բազմաթիվ զոհեր, որտեղ շտապօգնության և քաղաքացիական պաշտպանության խմբերը դեռևս չեն կարողացել հասնել։
Գերատեսչության տվյալներով՝ Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում զոհված պաղեստինցիների ընդհանուր թիվը հասել է 61,430-ի, իսկ վիրավորներինը՝ 153,213-ի։
Նշվում է նաև, որ վերջին 24 ժամվա ընթացքում սովի և թերսնման հետևանքով Գազայի հիվանդանոցներում գրանցվել է մահվան 5 դեպք, այդ թվում՝ 2 երեխայի:
Գազայում սովից ու թերսնման հետևանքով մահացածների ընդհանուր թիվը հասել է 217-ի, այդ թվում՝ 100 երեխա։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































