ԿԺԴՀ-ի ռազմանավը ներխուժել է Հարավային Կորեայի տարածքային ջրեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿԺԴՀ-ի պարեկային կատերը փետրվարի 8-ին Դեղին ծովում խախտել Է Հարավային Կորեայի տարածքային ջրերի սահմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Ռյոնհապ գործակալությանը:
Պարեկանավը կտրել-անցել Է այսպես կոչված «հյուսիսային սահմանազատիչ գիծը», իսկ այն բանից հետո, երբ Հարավային Կորեայի զինվորականները մի քանի նախազգուշական կրակոց են արձակել, նավը փոխել Է ընթացքը դեպի հյուսիս:
Գործակալությունը բերում Է Հարավային Կորեայի իշխանությունների ներկայացուցչի հայտարարությունը, որի համաձայն՝ զինվորականները գտնվում են մարտական պատրաստության վիճակում՝ մշտապես ուժեղացնելով հսկողությունը «հյուսիսային սահմանազատիչ գծի» երկայնքով ԿԺԴՀ-ի ռազմածովային ուժերի ամեն տեսակ կասկածելի գործողությունների նկատմամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Ծնողները վաճառել են իրենց նորածին երեխային՝ հեռախոս գնելու համար



