Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Բաքվի և Երևանի միջև հարաբերություններում նկատվող առաջընթացը դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի խաղաղության և կայունության վրա: Թուրք առաջնորդի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես նշել է Էրդողանի վարչակազմը, նախագաները քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր: Նրա խոսքով, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը գոհացուցիչ է և կնպաստի ողջ տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը։
«Թուրքիան կշարունակի անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել այս նպատակին հասնելու համար», - եզրակացրել է Թուրքիայի նախագահի վարչակազմը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































