Ռուսաստանը «Իսկանդեր» հրթիռներով հարված է հասցրել Ուկրաինայի ուժերին Չեռնիգովի մարզում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի զինված ուժերը «Իսկանդեր» հրթիռային համալիրով հարված են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներին Չեռնիգովի մարզի Ստախորսչինա բնակավայրի մոտ։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ փոխանցելով ՏԱՍՍ-ը։
Հրթիռը, որի մարտական մասում ֆուգասային պայթուցիկ է եղել, ոչնչացրել է մի քանի ծանր բեռնատարներ՝ զինտեխնիկայով և զինամթերքով, ինչպես նաև վնասներ է պատճառել Ուկրաինայի զինծառայողներին։ Ըստ հաղորդագրության՝ Ուկրաինական կողմը կորցրել է մինչև 20 զինծառայող։
Նախօրեին հայտնի էր դարձել նաև, որ ռուսական ուժերը ուժեղ ավիահարված են հասցրել Ուկրաինայի ստորաբաժանումների տեղակայման վայրը Խերսոնի մարզի Դարյեվկա գյուղում։ Ադռոնիկ տեսագրությունից երևում է, որ, հավանաբար, ֆուգասային ավիաբոմբայով հարված է հասցվել շինությանը, որի արդյունքում տեղի է ունեցել հզոր պայթյուն։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































