Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հանրապետության տարածքում օգոստոսի 9-ի երեկոյան, 10-13-ի գիշերը և երեկոյան, 14-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 9-14-ը երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 9-13-ը ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, 10-14-ի գիշերը՝ ևս 2-4 աստիճանով:
Երևան քաղաքում օգոստոսի 9-ի երեկոյան, 10-13-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































