Ողբերգական ավտովթար՝ գիշերը. կա 1 զոհ, 2 վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23:30-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Երևան ավտոճանապարհի Մեծամոր քաղաքի վարչական տարածքում՝ «Արև» հանդիսությունների սրահի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, ապա՝ հողաթմբերին, մոտ 150 մետր մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել է դաշտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































