Հրդեհ՝ Նուբարաշենի աղբավայրում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում հայտնի Նուբարաշենի աղբավայրում։
Shamshyan.com-ի տեղեկություններով, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատների մի քանի մարտական հաշվարկների հրշեջներ մի քանի ժամ շարունակ, վտանգելով իրենց կյանքը, պայքարել են Նուբարաշենի աղբավայրում առաջացած կրակի դեմ։
Աշխատանքները դժվարանում էին միայն, երբ հրշեջ-մեքենաները գնում էին ջրով ավտոմեքենան լիցքավորելու, մինչդեռ Երևանի քաղաքապետարանը իր տրամադրության տակ ունի մի քանի տոննա ջուր տեղափոխող ջրատար ավտոմեքենաներ, սակայն Երևանի քաղաքապետարանից ոչ միայն չբարեհաճեցին օգնության ձեռք մեկնել հրշեջներին, անգամ ջրատարները չուղարկեցին, ինչը պետք է մտահոգի առաջին հերթին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։
Կարևոր մտահոգիչ է նաև այն, որ աղբավայրում խոշոր եղջերավոր անասուններ կային, ինչը պետք է անհանգստացնի ՍԱՏՄ աշխատակիցներին։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































