Երևան, 09.Օգոստոս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ախպերս, մալինան էլ ա լավը», - դաշտից քաղաք տանող ապրանքի ու մարդկանց պատմությունը

Հայաստանը հայտնի է իր քաղցրահամ մրգերով, պտուղ-բանջարեղենային կուլտուրաներով։ Գյուղատնտեսությունը ՀՀ ՀՆԱ կառուցվածքում, ըստ վիճակագրական տվյալների, 2024 թվականին կազմել է 7.9 %: Համեմատության համար նշենք, որ, օրինակ, 2017 թվականին գյուղատնտեսությունը կազմել է ՀՆԱ 14.9 %։ Ըստ մասնագետների, ոլորտի նման անկումը հիմնականում պայմանավորված է ՀՀ տնտեսության կառուցվածքային փոխակերպումներով, ծառայությունների և հիմնականում հանքային արդյունաբերության աճով։

Սակայն, չնայած գյուղատնտեսության փոքր ծավալներին, Հայաստանում աճող մրգերն ու պտուղները շարունակում են սպասարկել օտարերկրացիներին ոչ միայն իրենց երկրներում (մրգի արտահանումը հատկապես Ռուսաստան շարունակում է կարևոր նշանակություն ունենալ ոլորտի զարգացման համար), այլև հենց Հայաստանում։ Գաղտնիք չէ, որ համեղ սնունդն այն գործոններից մեկն է, որը ձգողության մեծ ուժ ունի Հայաստան եկող զբոսաշրջիկների համար։

Փորձելով հասկանալ, թե ինչ ճանապարհ է անցնում միրգ-բանջարեղենն այգուց մինչ սպառողի սեղան, մեր թղթակիցն այցելել է նախ Երևանում գործող փոքրիկ շուկաներից մեկն, ապա նաև Արմավիրի մարզում գտնվող ձմերուկի դաշտ։

Մեր զրուցակիցները բավական հետաքրքիր նկարագրել են գյուղատնտեսության ոլորտում իրենց աշխատանքն ու դրանից ստացվող արդյունքները։ Եվ այսպես, գնում ենք ձմերուկ գնելու։

- Անուշ ուտեք, ախպերս։ Ընտիր ձմերուկ ա։ Մալինա էլ տար, - ձմերուկն ամուր տոպրակի մեջ դնելով՝ ասում է վաճառող կինը՝ փորձելով արդեն իսկ գնում կատարած քաղաքացուն նաև ազնվամորի վաճառել։

Վաճառողուհին մոտ 60 տարեկան կին է։ Հնարավոր է՝ նաև ավելի երիտասարդ, սակայն դեմքին երևում են դժվար աշխատանքի հետքերը։ Նրանից հարցրեցի, թե որտեղի՞ց է։ Պատասխանեց Արտաշատից, հետո հավելեց՝ Նորաշեն գյուղից և կրկին առաջարկեց՝ ազնվամորի գնել։

- Իսկ մալինան դու՞ք եք աճեցնում։ Էլի Նորաշենի՞ց է, - հարցրեցի ես։

- Չէէ, սա Աբովյանի կողմից են բերում։ Բայց դաշտի մալինա ա, ջերմոցի չի։

- Ձմերուկն էլ դուք չե՞ք աճեցրել։

- Սաղ էլ մերն ա էլի, ախպերս։ Տղես ա մշակում, բարեկամներս, ընկերներս։ Ես էլ այստեղ վաճառում եմ։

Կնոջ «ախպերս»-ներն ականջ են ծակում։ Մտածում էի՝ մայրիկիցս տարիքով է։ Իսկ այդպես խոսելը «դավաճանում է» նրա՝ պարզապես առևտրական լինելը։ Եվ իսկապես՝ լավ էր ներկայացնում ապրանքը։ Արագ-արագ կշռում, տոպրակների մեջ դասավորում և այլն։ Ամեն ինչ խոսում է այն մասին, որ վաղուց է հմտացել միրգ-բանջարեղեն վաճառելու գործում։

Խոսքը շարունակելու նպատակով ասացի, որ Նորաշենում ծանոթներ ունեմ, վստահ տոնով հարցրեց՝ ո՞վ են։ Ասացի, որ երիտասարդ եղբայրներ են, իմ նախկին ուսանողները, որոնց միայն անունը գիտեմ և ուրիշ ոչինչ։ Կինը վստահ տոնով պատասխանեց, որ դե գյուղը մեծ է, ուսանողներ շատ կան։

- Իսկ դուք հենց գյուղու՞մ եք ապրում։

- Երևան էլ տուն ունենք, ախպերս։ Օրը գիտի էլի։

Երևանի Հրաչյա Քոչար - Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում տեղադրված տաղավարներում այդ կինը ձմերուկի կիլոգրամը 200 դրամով է վաճառում։ Մոտակայքում գտնվող մրգի խանութներում ձմերուկն 220-250 դրամ արժե։ Իսկ ահա մայրաքաղաքից դեպի Սևան գնացող ճանապարհին՝ 150 դրամ։ Մինչդեռ ՀՀ Արմավիրի մարզի դաշտերում, որտեղ ձմերուկ շատ է աճեցվում, պտղի գինը գրեթե 1/3-ով ավելի էժան է, քան Երևանի և նույնիսկ մայրուղիների վաճառակետերում։

Մենք այցելել ենք Էջմիածին քաղաքի մոտակայքում գտնվող դաշտերից մեկը, որի սեփականատերը 35 տարեկանին մոտ երիտասարդ տղա է՝ Երևանից։ Էջմիածին-Արմավիր մայրուղուց ոչ շատ հեռու գտնվող նրա դաշտը 5 հեկտար տարածք է զբաղեցնում։ Հիմնականում՝ ամբողջը ձմերուկ է, բայց նաև լոլիկ, բիբար ու վարունգ է աճեցնում։ Նաև մրգատու ծառեր կային։ Դաշտի տիրոջ անունը Դավիթ է։

Նրան հարցրեցի, թե ինչու՞ է հենց ձմերուկ աճեցնում։

- Իրականում, դաշտն այլ նպատակով եմ գնել։ Ընկերոջս հողն էր, որը մի քանի տարի առաջ Ամերիկա է գնացել։ Պայմանավորվել էինք մաս-մաս վճարեմ գինը։ Դե իրեն էլ էր այդպես ձեռնտու. գնալու էր, հողն էլ եթե անտեր թողնես մի ամսում սաղ անապատ կդառնա։ Մտածում էի՝ կամաց-կամաց կվճարեմ, կպրծնեմ։ Մինչ օրս վճարում եմ (ժպտում է)։ Բայց ուզում եմ ապագայում ջերմոցային տնտեսություն ստեղծել։ Ջերմոցը ձեռնտու է։ Թե չէ էսպես չարչարանքը շատ է, իսկ եկամուտը՝ քիչ։

- Որքանո՞վ եք վաճառում ձմերուկը դաշտից։

- ՈՆց պատահի։ Նայած, թե գնորդը երբ կգա, ինչքան կուզի, ով է։ Մշտական գնորդներին էժան եմ տալիս՝ 50-60 դրամ։ Բայց այդպես մեզ եկամուտ քիչ է մնում։ Եթե ամբողջը մեծաքանակի գնով վաճառենք՝ մեզ բան չի մնա։ Դրա համար այլ ելքեր էլ եմ փնտրում։ Օրինակ, անցած տարի այ էն Ford-ը գնեցի։ Հին ավտո է, բայց ձմերուկ քարշ տալու համար նորմալ է։ Ամեն օր լցնում ենք, աներս տանում ճամփեքին ծախում է։ 120-130-ով ենք ծախում տենց։ Մեյմանդարի շուկա էլ եմ փորձել տանել, բայց էնտեղ գլխացավանքը շատ է։ Դե իմ դաշտը շատ մեծ չի, ապրանք չի մնում։ Խնդիրը զուտ հաջող գնով վաճառելու մեջ է։ Բայց դե ինչ ուզում ես արա, միևնույն է հայկական ձմերուկը Հայաստանի շուկայում էժան է վաճառվում։ Մինչ մեր բերքը հասունանում է, առևտրականները դրսից այնքան են ներկրում, որ արդեն գինն ընկնում է էլի։ Հիմնականում դե Պարսկաստանից են բերում։ Ապրիլի վերջ, մայիսից շուկայում ձմերուկ կա։ Մեր դաշտինը հունիսի կեսերից ենք սկսում վաճառել։ Դե պատկերացրեք, մինչև մեր վաճառելու ժամանակը գալիս է, ձմերուկը շուկայում ջրի գին է դառնում։ Չնայած՝ դե ջուր է էլի, - ծիծաղով ասում է Դավիթը։

Դաշտի սեփականատերն, ինչպես արդեն նշեցինք, Երևանից է։ Նա պատմաբանի կրթություն ունի, սակայն մասնագիտությամբ երբևէ չի աշխատել։ Հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունը չէ։ Աշխատում է անշարժ գույքի ոլորտում, բրոքեր է։ Ասում է, որ կախված գործի հաջողությունից, որպես բրոքեր իր ամսական եկամուտը միջինում մոտ 800.000 դրամ է։ Կինն էլ է աշխատում և ամսական մոտ 200.000 դրամ վաստակում։ Գյուղատնտեսությունից ստացվող եկամուտն ընտանիքի համար հավելյալ արժեք է։ Արդեն նշեցինք, որ հող մշակելը պատահական՝ պահի տակ կայացված որոշում էր։ Սակայն Դավիթը չի դժգոհում։ Ասում է՝ շուտով պարտքը կմարի, իսկ դաշտը որպես կապիտալ կմնա իր ընտանիքին։

- Գիտե՞ք, իրականում եթե դաշտի ամբողջ գործերը ես անեմ, շատ ավելի մեծ եկամուտ կմնա ինձ։ Բայց դե ես իմ գործն ունեմ և շատ բաներ ստիպված վարձով աշխատողներին եմ հանձնարարում։ Օրինակ՝ դաշտը ջրելը։ Հարևան գյուղացի կա, ինքն է ջրում ու ամեն ջուր անելու համար 30.000 դրամ եմ վճարում։ Կամ բոժումները, քաղհան անելը և այլն, և այլն։ Եթե ես գամ ու առավոտից երեկո այդ գործն անեմ, իմ հիմնական աշխատանքը կտուժի։ Իսկ այնտեղի եկամուտն անհամեմատ ավելի մեծ է։ Դրա համար շատ բան ուրիշներին եմ պատվիրակում։ Գյուղացիներն էլ հետաքրքիր են՝ իրենք իրենց համար գործ չեն անի, բայց ուրիշի համար՝ սիրով։ Չնայած՝ գործ անող գտնելը դժվար բան է։ Ոչ ոք չի ուզում աշխատել։

Դավիթը պատմում է, որ իր հարևան այգետերերի մեջ Երևանից եկած շատ մարդիկ կան։ Գյուղացիները վաճառում են իրենց հողը երևանցիներին։ Վերջիններս էլ սիրով են զբաղվում այգեգործությամբ կամ գյուղատնտեսական տարբեր կուլտուրաներ աճեցնելով։ Բացի եկամտի ակնկալիքից, այստեղ նաև երկու այլ հանգամանք էլ կա՝ էսթետիկ հաճույք և արժևորվող կապիտալի տիրապետում։ Հողը Հայաստանում տարեցտարի թանկանում է։ Հատկապես մայրաքաղաքին մոտ գտնվող հողակտորները։

- Ի՞նչ վերաբերվում է եկամտին, դե հող մշակողն ամենաքիչն է վաստակում։ Տեսեք, մի ամբողջ տարի մենք չարչարվում ենք, հող մշակում, ձմերուկ աճեցնում ու 50-60 դրամով վաճառում։ Այդ գնորդը մեզնից գնած ձմերուկը մի քանի կիլոմետր էն կողմ է տանում ու կրկնակի գնով վաճառում։ Մեր ասած 50-60 դրամի մեջ այդ ամբողջ տարվա ընթացքում արված ծախսն էլ է։ Իսկ իրենցը՝ մաքուր եկամուտն է այդքան։ Ոչ հարկ են վճարում, ոչ բան։ Մարդիկ կան, որ վաճառքի ցանցեր են ստեղծել ու տանում բաժանում են այդ կետերով ձմերուկը։ Արդյունքում՝ սովորական քաղաքացին գնում է երկու կամ երեք միջնորդի ձեռքով անցած ապրանքը։ Դրա համար էլ քաղաքում ձմերուկը 200-250 դրամ է։

Երևանում միրգ-բանջարեղեն վաճառող կինը խոստովանում է, որ գյուղարանքում ձմերուկը շատ ավելի էժան է։ Եվ ոչ միայն ձմերուկը։ Ասում է, որ շատ քաղաքացիներ շաբաթ-կիրակի օրերն իրենց մեքենայով գնում են դեպի Արմավիրի մարզ և այնտեղից մեծ քանակով բանջարեղեն գնում։ Հատկապես նրանք՝ ովքեր պահածոյացնում են՝ ձմռանն օգտագործելու համար։ Սակայն քաղաքի բնակիչների բացարձակ մեծամասնությունն այդպես չի անում։ Պատճառները տարբեր են՝ ժամանակի բացակայություն, զբաղվածություն, պահեստավորելու հնարավորությունների բացակայություն և այլն։

- Մարդիկ գալիս և կես ձմերուկ են գնում։ Կամ 2-3 հատ դեղձ։ Նման մարդը ո՞նց կգնա գյուղ ու 5 հատ ձմերուկ վերցնի կամ 10 կիլո լոլիկ։ Եթե մեքենան պետք է քշի, գնա հասնի Արտաշատ կամ Հոկտեմբերյան, պետք ա շատ բան առնի չէ՞, որ ձեռնտու լինի։ Դե էնա գալիս են ստեղ, թեկուզ մի քիչ թանկ, բայց ինչքան պետք ա, էտքանի ապրանք տանում, - ասում է Երևանում միրգ-բանջարեղեն վաճառող արտաշատցի կինը։

Այս պատմությունը որքան ինֆորմատիվ, այնքան էլ նոր հարցեր բարձրաձայնելու առիթ է տալիս։ Մենք փորձեցինք հասկանալ, թե որքա՞ն ձմերուկ է ամեն տարի արտադրվում Հայաստանում, որքան ներմուծվում և որքան արտահանվում։ Տվյալները, ցավոք, որոշակի հակասություններ են պարունակում։ Այնուամենայնիվ, ըստ վիճակագրության, 2023 թվականին Հայաստանում արտադրվել է 116.650 տոննա ձմերուկ, ներմուծվել՝ 8.750 տոննա։ 2023 թվականին Հայաստանից ձմերուկի արտահանում չի եղել։ Իսկ ահա 2024 թվականի սեպտեմբերի 5-ի տվյալներով մեր երկրից արտահանվել է 1.255 տոննա ձմերուկ՝ ամբողջը դեպի Վրաստանի Հանրապետություն։

Թե զարգացման ինչ հնարավորություններ ունի հայկական միրգ-բանջարեղենի շուկան, մասնագիտական հետազոտությունների հարց է։ Մեկ բան պարզ է՝ ոլորտի կարգավորումն անհրաժեշտություն է։ Առանց դրա՝ գյուղացու աշխատանքը կշարունակի լինել ցածր վարձատրվող ու ոչ գրավիչ, դե իսկ քաղաքի բնակիչներն էլ ստիպված կլինեն կրկնակի, իսկ հաճախ նաև եռակի թանկ գին վճարել իրենցից ընդամենը 15-20 կիլոմետր հեռավորության վրա աճեցվող կուլտուրաների համար։

Չկա Ղարաբաղ, չկա Լաչինի միջանցք, Ղարաբաղում չկա հայություն, Ադրբեջանը ստանում է անխափան կապ Նախիջևանի հետ․ Օսկանյան (տեսանյութ) Ռուսական օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Ողբերգական դեպք՝ Սպիտակում, «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել ընդմիջում անող 2 քաղաքացու, 1-ը մաhացել էԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվել TCL QD-Mini LED հեռուստացույցները պաշտոնապես Դոմուսում Կասկադյորական ավտովթար՝ Երևանում Ողբերգական ավտովթար՝ գիշերը. կա 1 զոհ, 2 վիրավոր Մայրն ու երեխաները մահացել են․ ՌԴ Մեկ ու կես ամսում ավարտել են Բագրատ Սրբազանի դեմ գործի նախաքննությունը Ինչո՞ւ են կալանավորել ՊԵԿ-ի նախկին ղեկավարին Վաշինգտոնում` երեկ, Հայաստանում` վաղը. Վահե ՀովհաննիսյանՊարեկները հայտնաբերել են ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի․ խափանման միջոցը՝ կալանք Թրամփը երաշխիքներ է տվել Փաշինյանին Ալիևը ստացավ այն ամենը, ինչ ցանկանում էր Փաշինյանը Հայաստանը հանձնեց ԱՄՆ-ի ողորմածությանը Հրդեհ՝ Նուբարաշենի աղբավայրում Ադրբեջանն ու ԱՄՆ-ը ստացան հստակ և երկարաժամկետ ռազմավարական ու տնտեսական օգուտներ, Հայաստանը՝ ժամանակավոր շունչ․ Սուրենյանց Իրանի ԱԳՆ հայտարարությունը Մեր երկրում իշխանությունը հայտնվել է գործակալական ցանցի ձեռքում, որը մաս-մաս հանձնում է այն օտարներին, դիմացն ընդամենը «խաղաղության խոստումներ» ստանալով. Չալաբյան«Ախպերս, մալինան էլ ա լավը», - դաշտից քաղաք տանող ապրանքի ու մարդկանց պատմությունըՀՕՊ–ն այս գիշեր 97 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի տարածքում. ՊՆ Տոկաևը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված համաձայնագրի մասին Վաշինգտոնում ստորագրված կապիտուլյացիոն փաստաթղթերը Հայաստանին նոր արհավիրքներ են բերելու. ՀայաՔվեԱյն, ինչ տեղի ունեցավ նախորդ գիշեր, հայի արժանապատվության վաճառք էր, վաճառք, որի դիմաց զոհաբերվեց Արցախի 150.000 հայերի ճակատագիրը. Աննա ԿոստանյանՀայաստանում շուտով շատ տեսանելի կլինի Թուրքիայի ազդեցությունն ամենօրյա կյանքում․ թյուրքագետ ՀՀ-ն ապաշրջափակվում է, ժողովուրդ ջան, դարակազմիկ իրադարձություն է․ Փաշինյան Ադրբեջանի միջով Հայաստանից Ռուսաստան ու հակառակ ուղղությամբ կարո՞ղ ենք անցնել ճիշտ նույն ռեժիմով, ինչ ռեժիմով որ Ադրբեջանից Նախիջևան. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունները որոշել են ներս չթողնել ամերիկացի փաստաբանին Հայ ժողովրդի ամենամեծ թշնամի Նիկոլ Փաշինյանը Հայաստանը վերածեց չուլի. Մենուա ՍողոմոնյանԱյրվել է «Mini Cooper» մեքենա և «Mercedes-Benz» է ջերմահարվել Հրդեհ Մայակովսկի գյուղում Արցախի էջի փակումը և Հայաստանի ինքնիշխանության կոլապսի ճանապարհային քարտեզը Եվրոմիության արձագանքը՝ Վաշինգթոնում ընդունված հռչակագիրը վերաբերյալ Բանակցային գործընթացը հարթ չի ընթացել․ հիմնական պատճառն այն էր, որ սկզբում ՀՀ-ն ցանկանում էր խաղաղության համաձայնագրի մեջ ներառել Ղարաբաղի մասին դրույթը․ Ալիև Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 9-ին Փաշինյանն ու Ալիեւը շրջանցեցին Արցախի հայ բնակչության վերադարձի վերաբերյալ լրագրողի հարցը Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվում են ընդմիշտ դադարեցնել բոլոր պատերազմները և հարաբերություններ հաստատել. Թրամփ Հայաստանը «Թրամփի ճանապարհի» կառավարումը 99 տարով մեզ է հանձնում. ԱՄՆ նախագահ Հայաստանի վերջին յոթ տարվա խտացված պատմությունն էր այս նախադասությունը` Արցախի կորստով, հազարավոր զոհերով, զրոյացած ազգային արժանապատվությամբ ու ծուռվիզ կեցվածքով․ Դավիթ ՍարգսյանՍառը օդային հոսանքներ են մոտենում․ եղանակն՝ առաջիկա օրերին Սպիտակ տանը կայացած հանդիպումներից հետո Փաշինյանը վաղը առավոտյան կպատասխանի լրագրողների հարցերին Մեկնարկել է Թրամփ–Փաշինյան–Ալիեւ եռակողմ հանդիպումը Փաշինյանի հետ հանդիպումից հետո Թրամփը հայտարարել է՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարող է լինել երկարատեւ խաղաղություն ԱՄՆ-ում մեկնարկել է Թրամփի և Ալիևի հանդիպումը Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի հանդիպումը. ստորագրվել են փաստաթղթեր Վաշինգտոնում մեկնարկել է Փաշինյան-Թրամփ հանդիպումը Փաշինյանը ժամանեց Սպիտակ տուն. առաջին կադրերը ԱՄՆ-ում տեղի է ունենում Փաշինյան-Թրամփ հանդիպումը Կրակոցներ են հնչել Զովունի գյուղում․ հայտնաբերվել են կրակված ու չկրակված պարկուճներ Հայաստանի և Վրաստանի բնակիչները 5000 տարի շարունակ պահպանել են գենետիկական ժառանգորդությունը. հետազոտություն