Կանադան լուրջ մտահոգություն է հայտնել եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների ձեռնարկած գործողությունների վերաբերյալ
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանում ստեղծված իրավիճակը, որոնց թվում՝ արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանի և Միքայել Աջապայանի կալանավորումը, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ ատելության խոսքի աճը, լուրջ մտահոգություն է առաջացնում: Կանադան գնահատում է Հայաստանի հետ իր գործընկերությունը, որը հիմնված է ժողովրդավարական կառավարման, մարդու իրավունքների և օրենքի գերակայության անաչառ կիրառման նկատմամբ մեր ընդհանուր համոզմունքի վրա: Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է Կանադայի Համայնքների պալատի անդամ Ռոբ Օլիֆանտը:
«Համոզված ենք, որ Հայաստանի իշխանությունները կգործեն այնպես, որ ապահովեն այդ սկզբունքների պահպանումը: Աշխարհի այդ հատվածում անկայունության աճի ժամանակաշրջանում Հայաստանի ժողովրդավարական առաջընթացն ավելի կարևոր է, քան երբևէ, իր ժողովրդի և ամբողջ տարածաշրջանի համար»,- նշել է նա:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































