Հայտնի է Պուտին-Թրամփ հանդիպման մոտավոր ժամկետը. Սպիտակ տունը մանրամասներ է հայտնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև հանդիպումը նախատեսված է հաջորդ շաբաթվա վերջին։Պաշտոնյան ասել է, որ վայրը դեռևս քննարկվում է, սակայն հնարավոր տարբերակներից են ԱՄԷ-ն, Հունգարիան, Շվեյցարիան և Հռոմը։
Լրացուցիչ մանրամասները դեռևս անորոշ են և շատ փոփոխական։
Ճշգրիտ ամսաթիվը դեռևս պարզ չէ, և նրանք չգիտեն՝ արդյոք Վլադիմիր Զելենսկին կմասնակցի։
Պաշտոնյան ասել է, որ ռուսները ներկայացրել են հնարավոր հրադադարի պահանջների ցանկ, և Վաշինգտոնն այժմ փորձում է ստանալ ուկրաինացիների և եվրոպացի դաշնակիցների համաձայնությունը։
Իրենց հերթին, ուկրաինացիները վաղուց են հայտարարել, որ չեն զիջի Ռուսաստանի կողմից անօրինական կերպով բռնակցված որևէ տարածք։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































