Իսրայելը զորքեր է կուտակում Գազայի սահմանին՝ հնարավոր ռազմական գործողության համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի պաշտպանության ուժերը զորքեր և ռազմական տեխնիկա են կուտակում Գազայի հատվածի հետ սահմանի մոտ՝ անկլավում ռազմական գործողությունը ընդլայնելու հնարավոր ծրագրերի համար, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Անանուն ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ արբանյակային լուսանկարները ցույց են տալիս ռազմական ստորաբաժանումների շարժը և դրանց կենտրոնացումը պաղեստինյան անկլավի հետ սահմանի մոտ, ինչը վկայում է, որ իսրայելական ուժերը պատրաստվում են խոշոր ցամաքային գործողության։ Հեռուստաալիքի աղբյուրները նշել են, որ Իսրայելի ծրագրերը կարող են ներառել պաղեստինյան արմատական շարժման՝ ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակումը և մարդասիրական օգնության հասանելիության ապահովումը մարտերից չտուժած տարածքներ, հաղորդում է հեռուստաալիքը։
Ավելի վաղ Իսրայելի պետական հեռարձակող Kan-ը, հղում անելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի հայտարարությանը, հաղորդել է, որ Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հաստատել է վարչապետի առաջարկած ծրագիրը՝ Գազա քաղաքի ամբողջ տարածքը վերահսկողության տակ վերցնելու և պաղեստինյան անկլավում գործողությունը ընդլայնելու վերաբերյալ։




















































