Պարզ չէ՞, թե ինչո՞ւ են մասնաճյուղերի տնօրենների պաշտոններում ՔՊ-ականներ նշանակվում
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ«Առավոտը» հարցազրույց է վերցրել ՀԷՑ ՓԲ ընկերության տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանից Հարցազրույցի հիմնական դրույթներն են.
ՀԷՑ-ում իշխանության կողմից ներկայումս իրականացվող գործունեության պատճառով հետագայում պետությունը ստիպված կլինի մի քանի հարյուր միլիոն դոլար փոխհատուցել Սամվել Կարապետյանին, իսկ հետո՝ եւս մի քանի հարյուր միլիոն դոլարի պարտքի տակ է ընկնելու:
Այն երկրները, որտեղ կա պետականացման մասին օրենք, խնդրահարույց են եւ ռիսկային՝ ներդրողների համար:
Սամվել Կարապետյանը տասը տարի էլեկտրաէներգիայի սակագինը չի բարձրացրել եւ խոստանում է եւս տասը տարի չբարձրացնել, իսկ նոր կառավարիչնե՞րը:
Թե ինչպես է Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշման կատարումը «հակասում Հայաստանի հանրային կարգին»՝ ոչ ոք չի կարող բացատրել:
Մանրամասները՝ հարցազրույցի տեսագրության մեջ:




















































