ՌԴ ԶՈւ-ն հարված է հասցրել Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող երկաթուղային հանգույցին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը հարված է հասցրել Դնեպրոպետրովսկի մարզի երկաթուղային հանգույցին, որն ապահովում էր Ուկրաինայի զինված ուժերի սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղափոխումը Դոնբաս: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
«Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերը և զորքերի խմբավորումների հրետանին խոցել են Դնեպրոպետրովսկի մարզի երկաթուղային հանգույցը, որն ապահովում էր Ուկրաինայի զինված ուժերի սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղափոխումը Դոնբաս, կառավարման կետերին և մեծ հեռահարության անօդաչու թռչող սարքերի պահպանման վայրերին, ինչպես նաև 133 շրջաններում ուկրաինական կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերին», – ասված է հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































