Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. ինչ եղանակ կլինի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (07-12.08.2025թ.)
Ուշադրություն
Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 7-8-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +39․․․+41 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևան քաղաքում՝
Oգոստոսի 7-ի ցերեկը, 8-ին և 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-11-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 7-ի ցերեկը, 9-12-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Օգոստոսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ապրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 7-12-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 8-11-ի գիշերն աստիճանաբար կնվազի 4-6, 9-11-ի ցերեկը՝ 2-4 աստիճանով:
Երևան քաղաքի օգոստոսի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 40.7°C (2017թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա 13.4°C (1981թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 26.2°C
Հետևեք մեզ՝ այստեղ




















































