Ադրբեջանը «հարևան երկրներից մեկին» մեղադրել է ոչ բարեկամական գործողությունների մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի խորհրդարանի արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի հանձնաժողովը հայտարարել է, որ «հարևան երկրներից մեկի կողմից Ադրբեջանի նկատմամբ ոչ բարեկամական գործողությունները» շարունակվում են Facebook-ի միջոցով, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ մի շարք էջեր (Echo of Baku, Azeri Horizon, Xəbər24, Merry you, Azerbaijan Pulse, Az insight և այլն) օգտագործվում են Ադրբեջանի տեղեկատվական տարածքին նպատակային միջամտելու փորձերի համար՝ նշված հարթակի միջոցով «հասարակական կարծիքը խեղաթյուրելու և պետության հաջող ներքին և արտաքին քաղաքականությունը վարկաբեկելու» նպատակով։
Նշվում է, որ Facebook-ում ադրբեջաներենով «աշխարհաքաղաքական առումով մանիպուլյատիվ տեղեկատվության» հրապարակումից հետո օգտատերերը վերահասցեագրվում են Telegra.ph-ի նման հարթակներ, ինչն, իր հերթին, կարող է հանգեցնել նրանց անձնական տվյալների հավաքագրմանը (IP հասցե, օգտագործված սարքավորում և այլն)։
Հաղորդվում է, որ Meta ընկերությանն ուղղված դիմումների արդյունքում հնարավոր է եղել հասնել Ադրբեջանի դեմ գործող էջերի փակմանը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































