Փոխվարչապետը և ԵՄ դեսպանը քննարկել են տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգային հարցեր, ինչպես նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ Բրյուսել և Լյուքսեմբուրգ սույն թվականի հուլիսի 15-17-ը կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ, երկուստեք կարևորվել է տարածաշրջանի կայուն զարգացման տեսանկյունից հաղորդակցությունների ապաշրջափակումը և տնտեսական կապերի դիվերսիֆիկացիան: Մհեր Գրիգորյանը և Վասիլիս Մարագոսը անդրադարձել են նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բանակցությունների ընթացքին և իրականացվող աշխատանքներին:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































