Խոհանոցային դանակով հարվածել է 38-ամյա տղամարդուն, հափշտակել հեռախոսը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 4-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ իրեն ծեծել են, դանակով հարվածներ հասցրել ու կոտրել բջջային հեռախոսը։ Մեկնել էին օպերատիվ խմբեր։ Պարզվել էր, որ Աբովյանի բնակիչ 38-ամյա տղամարդը օգոստոսի 4-ին այցելել էր Աբովյանի Չափիչի 2-րդ հանրակացարանի բնակչին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում հափշտակել էր նրա «Այֆոնը», ձեռքով ու խոհանոցային դանակով հարվածել մարմնի տարբեր մասերին: Նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ավազակության հատկանիշներով: Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են ավազակությունը կատարողի ինքնությունը։ 41-ամյա տղամարդը նույն օրը Աբովյանի Զորավար Անդրանիկի փողոցում հայտնաբերվել ու ձերբակալվել է, ապա ներկայացվել նախաքննական մարմին: Նա խոստովանել է արարքը։ Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքն ու տուժողի բջջային հեռախոսը հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































